Загрузка статьи...

30

Բնակարանային WIFI ադապտեր (KVA D-KEYS 9.0)

Ապահովում է բնակարանային խոսափողի կամ մոնիտորի կառավարումը D-KEYS հավելվածի միջոցով։

Խոսափողի գործառույթն ամբողջությամբ պահպանվում է։ Սարքը տեղադրվում է խոսափողի անմիջական հարևանությամբ՝ մոտ 30 րոպեի ընթացքում։ Ունի առանձին սնուցման բլոկ՝ 220 Վ լարման համար։ Ամպային համակարգին միանալու նպատակով միացվում է բաժանորդի Wi-Fi ցանցին։

Սարքի գործառույթները

  1. Դոմոֆոնի զանգի մասին ծանուցում հավելվածում
  2. Հնարավորություն՝ զանգի ժամանակ հավելվածից դուռը բացելու՝  առանց խոսակցության:
  3. Բնակարանային խոսափողի զանգերի թույլատրելի ժամանակացույցի կարգավորում։
  4. Ավտոմատ բացումների ավելացում զանգի ընթացքում, ինչպես նաև հավելվածում ծանուցման ստացում՝ այլ օգտատիրոջ կողմից ավտոմատ բացման ավելացման դեպքում։
  5. Ավտոմատ բացման գործարկման մասին ծանուցում հավելվածում։
  6. Ավտոմատ բացման գործարկման մասին ծանուցում հավելվածում։
  7. Դուստր բանալիների կառավարում հավելվածում, ծնողական վերահսկողություն։

Բաժանորդի կողմից սարքի օգտագործման որոշ սցենարներ․

Սցենար 1․ հյուրերը կամ առաքիչը, երբ դուք տանն եք՝ ավտոմատ բացման միջոցով։

Վստահ եք, որ մոտ ժամանակ կժամանի հյուրը կամ առաքիչը ու անհրաժեշտ կլինի բացել դոմոֆոնը։
Հավելվածում սահմանեք ավտոմատ բացումների անհրաժեշտ քանակը։
Օրինակ՝ եթե ձեր շենքն ունի սովորական մուտք՝ մեկ դոմոֆոնով, ապա անհրաժեշտ է սահմանել 1 ավտոմատ բացում: Իսկ եթե բակը ցանկապատված է և բնակարան հասնելու համար հարկավոր է անցնել երկու դոմոֆոնով (դարպաս և շքամուտք), ապա սահմանեք 2 ավտոմատ բացում:
Ավտոմատ բացման ժամանակ հավելվածը կուղարկի ծանուցում՝ հիշեցնելով, որ շուտով կլինի ձեր բնակարանի դռան մոտ։
Ընդ որում չի պահանջվի մոտենալ խոսափողին՝ զանգի պահին։

Սցենար 2. առաքիչ, երբ դուք տանը չեք, ծանուցման միջոցով։

Առաքման ժամանակ գտնվում եք աշխատանքի վայրում, իսկ շքամուտքը բավական անվտանգ է փաթեթը թողնելու համար։
Առաքչի զանգի պահին  կստանաք ծանուցում հավելվածում։
Սեղմեք «Բացել» կոճակը հավելվածում․
սարքը կիմիտացնի խոսափողի «Բացել» կոճակի սեղմումը, մուտքի դուռը կբացվի, և առաքիչը կկարողանա ներս մտնել։

Սցենար 3.շքամուտք մուտք գործելիս դռան բացում՝ առանց բանալու։

Մուտք գործելուց մի քանի րոպե առաջ կամ անմիջապես մուտքի մոտ սեղմեք բանալու նշանը հավելվածում։ Այս գործողությամբ կավելանա մեկ ավտոմատ բացում և մուտքի դուռը կբացվի։
Այնուհետև զանգահարեք ձեր բնակարանին դոմոֆոնից․ տեղի կունենա ավտոմատ բացում և մուտքի դուռը կբացվի։

Սցենար 4.ծնողական վերահսկողություն․երեխաները բացում են մուտքի  դուռը ինքնուրույն, իսկ դուք ստանում եք ծանուցումներ։

Ձեր հավելվածի բանալիների կարգավորումներում միացրեք երեխայի բանալու «Ծնողական վերահսկողություն»
Սովորեցրեք երեխային մուտք գործելուց մի քանի րոպե առաջ կամ հենց մուտքի մոտ հավելվածում ավելացնել ավտոմատ բացումը՝ բանալուն սեղմելու միջոցով։
Այդ պահին Դուք կստանաք ծանուցում երեխայի՝ ավտոմատ բացման ավելացման մասին՝ ծնողական վերահսկողության միացման շնորհիվ։
Այնուհետ երեխան կզանգահարի բնակարան, տեղի կունենա ավտոմատ բացում, և մուտքի դուռը բացվի։ Այդ պահին Դուք կստանաք ծանուցում՝ ավտոմատ բացման օգտագործման մասին և կիմանաք՝ երբ է  երեխան վերադարձել տուն։

Սցենար 5․ խոսափողին զանգերի ժամանակացույցի սահմանում․

Այս գործառույթի շնորհիվ կարելի է խուսափել 
Այս գործառույթը թույլ է տալիս ամբողջությամբ բացառել գիշերային զանգերը։
Լռելյայն կարգավորումներով սարքում սահմանված է զանգերի արգելք ժամը 22:00-ից մինչև 07:00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք ցանկացած պահի փոփոխել զանգերի ժամանակացույցը։
Հավելվածում ծանուցումների և ձայնային ազդանշանների կառավարումն իրականացվում է Ձեր հեռախոսի ստանդարտ կարգավորումների միջոցով՝ iOS կամ Android գործառնական համակարգերի հիման վրա։
Օրինակ՝ գիշերային ռեժիմ կամ

Հիշեցնում ենք անվտանգության կանոնների մասին․ դուռը բացեք միայն այն դեպքում, երբ լիովին վստահ եք, թե ով է եկել։ Եթե կասկածներ ունեք, խորհուրդ է տրվում դուռը չբացել․ թող այցելուն նախ կապ հաստատի Ձեզ հետ բջջային հեռախոսով, և միայն դրանից հետո կարող եք բացել դուռ:

Սարքի մանրածախ  և ամպային ծառայությունների արժեքը
Սարքի առաջարկվող (ոչ պարտադիր) մանրածախ գինը՝ 6 700 ՀՀ դրամ (մանրամասների համար խնդրում ենք ճշտել Ձեր դոմոֆոնային սպասարկող ընկերությունից)։
Տեղադրման առաջարկվող (ոչ պարտադիր) արժեքը՝ 2 800 ՀՀ դրամ (ճշտեք Ձեր դոմոֆոնային ընկերությունից)։
Սարքի գործառույթների օգտագործման ամսական բաժանորդավճար՝ 200  ՀՀ դրամ  / ամիս՝ հիմնական բանալու համար, 100 ՀՀ դրամ / ամիս՝ դուստր բանալու համար։
Վաճառքի սլիզբ՝ 2025 թվական ամառ

Մատակարարման հավաքածու և տեղադրման տարբերակներ

Հավաքածուն ներառում է՝

Տեղադրման եղանակները․

  1. Սարքը և սնուցման բլոկը տեղադրվում են էլեկտրական վահանակում, ինչի արդյունքում մալուխի վերաքաշման անհրաժեշտություն չի առաջանում։ Այս դեպքում անհրաժեշտ է համոզվել, որ վահանակում Wi-Fi ազդանշանը կայուն է ընդունվում:
  2. Էլեկտրական վահանակից մինչև բնակարանի մուտքի դուռը անցկացվում է 6 ջիլանոց մալուխ։ Սարքը տեղադրվում է բնակարանից դուրս՝ առաստաղին մոտ, բաշխիչ տուփում (հավաքածուի մեջ ներառված չէ), Wi-Fi կապի կայուն ընդունումն ապահովելու նպատակով։
  3. Սարքը տեղադրվում է խոսափողի ներսում։ Սնուցումն ապահովելու համար մալուխը փոխարինվում է 4 ջիլանոցով, իսկ սնուցման բլոկը տեղադրվում է էլեկտրական վահանակում՝ էլեկտրաէներգիայի հաշվիչից հետո։
  4. Սարքը տեղադրվում է մոնիտորի (կամ խոսափողի) կողքին՝ առանձին կորպուսում (հավաքածուի մեջ ներառված չէ, ձեռք է բերվում առանձին)։ Սնուցումն իրականացվում է առանձին՝ բնակարանի ներսում։